Մերձավորարևելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է, որն «ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»՝ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում։ «Պաղեստինա-իսրայելական հակամարտության չկարգավորվածությունը ապակայունացնող ազդեցություն է թողնում ողջ տարածաշրջանի վրա։ Ճգնաժամը Գազայի շուրջ դարձել է լիբանանա-իսրայելական առճակատման կատալիզատոր»,- հայտարարել է նա։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Ցավոք այսպիսին են են մերօրյա աղանդների վկաները

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Ցավոք այսպիսին են են մերօրյա աղանդների վկաները
16.10.2014 | 12:52

Ընդդիմադիր նեոբոլշևիկյան առաջամարտիկների դրոշակակիրներից մեկը շատ վատ, անընդունելի, վիրավորական համեմատություն է արել ընդդիմադիր այլ գերառաջամարտիկ կնոջ հասցեին:
Այդ կինը, իհարկե, Զարուհի Փոստանջյանն է, որին հիմնականում քննադատել եմ, հակադրվել, հակադարձել ու որի հետ բազմիցս բանավիճել եմ: Սակայն, չնայած վերջին տարիների մեր ընդհարումներին, ես երբեք ինձ թույլ չեմ տվել նման վիրավորական արտահայտություն նրա և ընդհանրապես որևէ ընդդիմադիր քաղաքական գործչի, առավել ևս կնոջ և հատկապես չորս աղջիկ մեծացնող կնոջ հասցեին: Բարոյականության սահմաններ կան, որը երբեք չպետք է անցնել, ոտնակոխ անել:
Ցավալին այն է, որ այդ գրառում կատարողը գրագետ անձնավորություն է և լրագրող: Կրկնակի ցավալին այն է, որ այդ գրառումը հավանողների գերակշիռ մասը կանայք են: Դե ինչ, ցավոք այսպիսին են են մերօրյա աղանդների վկաները, մերօրյա բարոյական արժեքները: Եվ այս մարդիկ շատ հաճախ, պատեհ-անպատեհ խոսում են մարդկային վեհ հարաբերությունների, բարոյական, համամարդկային արժեքների մասին:
Կարելի է վիճել, չհամաձայնել, հակադրվել, քննադատել, բայց պատգամավորին, կնոջը, չորս աղջիկների մորը համեմատել կրկեսի մոտ կանգնող հին մասնագիտության տեր կանանց հետ, դա աընդունելի է և ահավոր անտակտություն:

Դիտվել է՝ 1828

Մեկնաբանություններ